Ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն հունիսի 8-ին՝ չնայած ահաբեկչություններին

16:19 • 04.06.17

Չնայած ահաբեկչություններին՝ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կկայանան հունիսի 8-ին, ինչպես նախատեսված էր: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ընտրությունները կկայանան հինգշաբթի, ես քվեարկելու եմ հինգշաբթի»,- հայտարարել է Խանը:


Քաղաքապետը նշել է, որ տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին հատկապես կարևոր է,  որ երկրի քաղաքացիները պահպանեն ժողովրդավարական արժեքները, որոնց սպառնում են ահաբեկիչները:


Նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել է ավելի քան 40 մարդ:


Շաբաթ օրը տեղի ժամանակով մոտ 22:00-ին միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա: 


Մեծ Բրիտանիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 8-ին՝ կառավարության նախաձեռնությամբ: