Իրադարձային
-ից
-ը
02:16 • 22.03.17Լեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Դոնալդ Տուսկին դիվանագիտական դավաճանության մեջՏուսկի կառավարությունը սխալ է գործել, երբ աղետի պատճառները պարզելու համար կիրառել է Միջազգային քաղավիացիայի մասին Չիկագոյի հռչակագիրը, ինչի պատճառով չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել հետաքննությունը։
01:14 • 22.03.17ԱՄՆ-ի օրինակով այժմ էլ Մեծ Բրիտանիան է արգելել որոշ էլեկտրոնային սարքերով ինքնաթիռ մտնելԱրգելքը վերաբերում է խոշոր սարքավորումներին, և ոչ թե հեռախոսներին։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ խոշոր սարքերում, ներառյալ պլանշետներում, կարելի է պայթուցիկ թաքցնել։
00:39 • 22.03.17Գերմանիան 4 ամսում Թուրքիայի համար զենքի մատակարարման 11 հայտ է մերժել«Սա առաջին և ճիշտ քայլն է: Հաջորդ քայլը պետք է այն լինի, որ Թուրքիան առհասարակ զենք չստանա Գերմանիայից»,- մեկնաբանել է Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը:
23:15 • 21.03.17Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվելՖրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն հրաժարական է տվել` խոստովանելով, որ իր դուստրերին վարձել է ժամանակավոր խորհրդարանական աշխատանք կատարելու համար:
22:19 • 21.03.17Եթե Իշխան Զաքարյանն ինչ-որ բնագավառներում առաջընթաց է ունեցել, ապա, համենայնդեպս, ոչ տնտեսական գիտելիքների. Գագիկ ՄելիքյանԵթե Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ներկայումս «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանն ինչ-որ բնագավառներում առաջընթաց է ունեցել, ապա դա, համենայնդեպս...
21:57 • 21.03.17Յոհաննես Հանը ողջունել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նախաստորագրումըԵվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը ողջունել է մարտի 21-ին Երևանում Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված…
21:47 • 21.03.17Նիդեռլանդների խորհրդրանական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետի կուսակցությունըՆիդեռլանդների Ընտրական հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
20:47 • 21.03.17«Հորեղբայր, ախպոր տղա, կարող ենք խռովել, բարիշել». Արթուր Գևորգյանը կարծում է ՝ հորեղբոր ձայներն իրեն կանցնեն (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում Հանրապետական կուսակցությանը սատարելու որոշում չկա: Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ի տարածքային...
20:27 • 21.03.17Տեղի ունեցավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Այս պահին դեռևս ընթանում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են ոչ միայն նրա հարազատները, զինակից ընկերները, այլև քաղաքական, հասարակական գործիչներ:Ներկա էին...
19:24 • 21.03.17ՕՐՕ-ն իր առջև խնդիր է դրել ապրիլի 2-ին միասնաբար ձևավորել նոր պետական համակարգ. Սեյրան ՕհանյանԳյումրիում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպմանը նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե իրենց առջև խնդիր են դրել ապրիլի 2-ին միասնաբար ձևավորել նոր պետական համակարգ:
17:05 • 21.03.17Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա Բելառուսում իրավիճակի ապակայունացումԵրկուշաբթի Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ սահմանապահները կանխել են Ուկրաինայի տարածքից ավտոմեքենայի՝ սահմանը հատելու փորձը, որի մեջ հայտնաբերվել է ատրճանակ և...
16:56 • 21.03.17Բուլղարացի ցուցարարները Թուրքիայի հետ սահմանին մի շարք անցակետեր են արգելափակելՆրանց հայտարարությունների համաձայն՝ դա արվել է մարտի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, այսպես կոչված, «նախընտրական զբոսաշրջությունը» կանխելու համար...
16:42 • 21.03.17Լուռ երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր ՍարգսյանիԻ հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ մի խումբ քաղաքացիներ այսօր անցկացրեցին լուռ երթ, որից հետո նախատեսվում է նաև մոմավառություն: Երթը մեկնարկեց Մարզահամերգային համալիրից, որը նախատեսվում է ավարտել Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» ...
16:18 • 21.03.17Հնդկաստանում արգելոցից փախած վագրը սատկել է՝ ընկնելով էքսկավատորի շերեփի տակ (լուսանկարներ, տեսանյութ)Աղբյուրի հաղորդմամբ` 8-ամյա վագրը փախել է Կորբետ ազգային պարկից և հասցրել երկու մարդ սպանել: Մասնագետներին հաջողվել է հասնել վագրի հետևից և տրանկվիլիզատորներ ներարկել նրան:
16:09 • 21.03.17Beeline-ի տնօրենն անձամբ «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիային միացած առաջին բաժանորդին հանձնեց սմարթֆոնՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Գեղամյանների ընտանիքն այսօր հյուրընկալեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին: Ընկերության ղեկավարն անձամբ հանձնեց Beeline Smart 8 սմարթֆոնը:
