Հնդկաստանում արգելոցից փախած վագրը սատկել է՝ ընկնելով էքսկավատորի շերեփի տակ (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանում արգելոցից փախած վագրը սատկել է՝ իրեն բռնելու փորձի ժամանակ ընկնելով էքսկավատորի շերեփի տակ: Այս մասին հայտնում է Times of India-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` 8-ամյա վագրը փախել է Կորբետ ազգային պարկից և հասցրել երկու մարդ սպանել: Մասնագետներին հաջողվել է հասնել վագրի հետևից և տրանկվիլիզատորներ ներարկել նրան: Այդ պահին կենդանին ցատկել է էքսկավատորի ուղղությամբ, որն օգտագործվել է նրան բռնելու համար: Բռնողների թիմը փորձել է շերեփով բարձրացնել և փոխադրամիջոց մտցնել կենդանուն, սակայն արդյունքում էքսկավատորի շերեփը ջախջախել է կենդանուն:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վնասվել են վագրի թաթերը: Դրանից բացի, էքսկավատորի վրա հարձակվելու ժամանակ կոտրվել է կենդանու ժանիքը, և նա սկսել է խեղդվել արյունից: Տրանկվիլիզատորների պատճառով նրան չի հաջողվել փախչել էքսկավատորի մոտից: Կենդանու մահվան պաշտոնական պատճառ են նշվել նաև հայտնաբերված վնասվածքները, որոնք ամենայն հավանականությամբ առաջացել են այլ վագրերի հետ կռիվների ժամանակ, և արյան վարակումը:















