Նիդեռլանդների խորհրդրանական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետի կուսակցությունը

21:47 • 21.03.17

Նիդեռլանդների Ընտրական հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցը, արդյունքների համաձայն` հաղթանակ է տարել «Հանուն ազատության և ժողովրդավարության» ազգային կուսակցությունը, որը գլխավորում է ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ մարտի 16-ին հրապարակված նախնական արդյունքների տվյալները գրեթե չեն փոփոխվել: Հաղթող կուսակցությունը 33 տեղ է ստանում խորհրդարանում` 2012-ի ընտրությունների համեմատ 8 տեղով պակաս:

Ազատության կուսակցությունը 20 տեղ է ստանում` դառնալով թվաքանակով երկրորդը: Աշխատանքի կուսակցությունը 9 տեղ է ստանում` կորցնելով 38-ը, իսկ «Դեմոկրատներ 66» կուսակցությունը 7 տեղ է ստանում խորհրդարանում: