Լեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Դոնալդ Տուսկին դիվանագիտական դավաճանության մեջ
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը երկրի դատախազությանը դիմում է ներկայացրել Սմոլենսկի ավիավթարի հետ կապված պատմության մեջ նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի գործունեության վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Մեղադրանքը վերաբերում է Լեհաստանի և Ռուսաստանի միջև 1993-ին կնքված համաձայնագրի բացթողման հետևանքով Լեհաստանին հասցված մեծ վնասին։ Այդ փաստաթղթի հիման վրա կարելի էր պարզել Սմոլենսկի աղետի բոլոր մանրամասները»։
Մացերևիչի խոսքով՝ Տուսկի կառավարությունը սխալ է գործել, երբ աղետի պատճառները պարզելու համար կիրառել է Միջազգային քաղավիացիայի մասին Չիկագոյի հռչակագիրը, ինչի պատճառով չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել հետաքննությունը։
«Ինքնաթիռի բեկորներն ու ապացույցները լեհական կողմին հասանելի չէին»,- հայտնել է ՊՆ նախարարի խոսնակը:
Հիշեցնենք, որ 2010 թ.-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ «Տու 154» ինքնաթիռի վթարի հետևանքով 96 հոգի էին մահացել՝ ներառյալ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և երկրի առաջին տիկինը։










