Լուռ երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի

16:42 • 21.03.17

17։58 

 

Tert.am-ի հետ զրույցում ակտիվիստ Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենց բողոքի ակցիաները երկու օրով ընդմիջել են, սակայն նստացույցը շարունակվում է Ազատության հրապարակում:

Շահեն Հարությունյանը նշեց, որ  իրենց գլխավոր պահանջը շարունակում է լինել ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը:

Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու իրենց պահանջին, ապա նա ասաց, որ որոշ մարդիկ չցանկացան պայքարել, համառել: «Երկրորդ պահանջն էր քրեական գործեր հարուցել դատախազի և դատավորի նկատմամբ, ինչը հիմա ընթացքի փուլում է»,-ասաց

նա և նշեց, որ արդարատության նախարարի հրաժարականի պահանջը հանել են, քանի որ չկան հիմքեր, թե որքանով է նրա մեղավորությունը ապացուցված:

_______________

 

Ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ մի խումբ քաղաքացիներ այսօր անցկացրեցին լուռ երթ, որից հետո նախատեսվում է նաև մոմավառություն:

Երթը մեկնարկեց Մարզահամերգային համալիրից, որը նախատեսվում է ավարտել Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում, որտեղ տեղի կունենա «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը:

Երթի մասնակիցները որոշեցին քայլել՝ առանց կարգախոսների և կոչերի: Նրանք նաև որոշեցին երթ իրականացնել մայթով՝ առանց փողոց փակելու:

Ի դեպ, երթի մասնակիցներից Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ երկու օր կդադարեցնեն հավաքները: