Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա Բելառուսում իրավիճակի ապակայունացում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա ապակայունացնել իրավիճակը երկրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ սահմանապահները կանխել են Ուկրաինայի տարածքից ավտոմեքենայի՝ սահմանը հատելու փորձը, որի մեջ հայտնաբերվել է ատրճանակ և առարկա, որն արտաքինից նման է տրոտիլի և էլեկտրադետոնատորների: Երեքշաբթի Լուկաշենկոն հայտարարել է, որ ձերբակալվել է մի քանի տասնյակ գրոհային, որոնք Բելառուսում զենքով սադրանք էին պատրաստում:
«Միևնույն ժամանակ, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսում իրավիճակը վերահսկվում է, և երկրում թույլ չի տրվի իրավիճակի ապակայունացում»,- ասված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:










