ԱՄՆ-ի օրինակով այժմ էլ Մեծ Բրիտանիան է արգելել որոշ էլեկտրոնային սարքերով ինքնաթիռ մտնել

01:14 • 22.03.17

Պաշտոնական Լոնդոնը հայտնել է, որ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից և Սաուդյան Արաբիայից դեպի Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների ժամանակ այսուհետ կարգելի որոշ էլեկտրոնային սարքերով ինքնաթիռ մտնելը, փոխանցում է Interfax-ը։


Արգելքը վերաբերում է խոշոր սարքավորումներին, և ոչ թե հեռախոսներին։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ խոշոր սարքերում, ներառյալ պլանշետներում, կարելի է պայթուցիկ թաքցնել։


British Airways, EasyJet, Monarch և Thomson բրիտանական ավիաընկերություններին արդեն իսկ ուղարկվել է պետական նոր հրահանգը։


Հատուկ կհրահանգվեն նաև Turkish Airlines, Middle East Airlines, Egyptair, Royal Jordanian, Tunis Air, Saudia և այլ ավիաընկերությունները։


Հիշեցնենք, որ նմանատիպ միջոցառումներն առաջինը ձեռնարկվեցին ԱՄՆ-ում։ Արգելքը տարածվում է մահմեդական 8 երկրներից ժամանող չվերթների վրա։

 

ԱՄՆ-ի օրինակով այժմ էլ Մեծ Բրիտանիան է արգելել որոշ էլեկտրոնային սարքերով ինքնաթիռ մտնել