Իրադարձային
-ից
-ը
12:40 • 23.08.16Չինաստանում կարգապահությունը խախտելու համար պատժվել է ավելի քան 4.000 մարդԱմենաշատ հանդիպող խախտումների թվում են եղել պարգևատրումների անհամաչափ տրամադրումը, նվերների շնորհումը և ընդունումը, ինչպես նաև ոչ ըստ նշանակության ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը:
12:39 • 23.08.16Առևանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել էՕգոստոսի 22-ին, ժամը 12.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ին։
12:28 • 23.08.16Աբովյանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել էՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 1941 թ. ծնված Կալիպսե Սահակյանն է:
12:18 • 23.08.16Վրաստանում չեն բացառել Սաակաշվիլիի ներգրավվածությունը ՌԴ-ՀՀ գազամուղի պայթեցման պատրաստմանը«Դժվար չէ կռահել, որ ընտրություններից առաջ ապակայունացումը շատ ձեռնտու է Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը: Ես չեմ կարող ուղղակիորեն մեղադրել նրանց ահաբեկչության պատրաստման համար, բայց նրանց մտքում կարող էր...
12:12 • 23.08.16Անդրիաս Ղուկասյանը պետք է ազատ արձակվի առանց որևէ գրավի՝ հաշվի առնելով պատշաճ քաղաքացի լինելը. Անահիտ ԹարխանյանՈրոշում կայացնելուց առաջ դատարանը պետք է հաշվի առնի Անդրիաս Ղուկասյանի ընդհանուր բնութագիրը` որպես մարդ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը։
11:43 • 23.08.16Ստեփանավանում տեղի ունեցած վթարից 19 օր անց 11-ամյա աղջիկը մահացել էՕգոստոսի 22-ին, ժամը 11.10-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 6-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է օգոստոսի 3-ին Ստեփանավանում ավտովթարի ենթարկված Աննա Չոբանյանը:
11:22 • 23.08.16Անկախության հռչակագրի ընդունմամբ մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը. Գալուստ ՍահակյանՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.
11:07 • 23.08.16Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում և Արմավիրի մարզում«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը...
11:06 • 23.08.16Հայազգի Ռիչարդ Հարթունյանն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի խորհրդատվական հանձնաժողովի նախագահ է նշանակվելԴելմար քաղաքից 55-ամյա Հարթունյանը, ով ավարտել է Ջորջթաունի համալսարանը, հանձնաժողովի փոխնախագահ էր դարձել 2015 թվականի հունվարին: Այժմ նա կղեկավարի հանձնաժողովը, որի խնդիրն է...
10:57 • 23.08.16ՄԻՊ-ը կպահանջի պարզաբանել, թե ինչու է դադարեցվել ՊՊԾ գնդի գործով կալանավորվածների խնամքի շուրջօրյա հերթապահությունըOգոստոսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժիշկ-մասնագետի ...
10:28 • 23.08.16Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. Shamshyan.comՈղջաբերդ և Ձորաղբյուր գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, «Զոնտիկներ» կոչվող տեղամասի հարևանությամբ Ողջաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Արա Փոթոյանը իր վարած Վազ 2101 մակնիշի 41 DO 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նույն գյուղի բնակիչ...
10:12 • 23.08.16Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-ից 20.00-նՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
10:00 • 23.08.16Ավտովթար՝ Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհին. կան տուժածներՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
09:45 • 23.08.16ԱՄՆ իշխանությունները կրկին նախազգուշացրել են քաղաքացիներին Իրան այցելությունների վտանգի մասին«Իրան այցելություն կատարած ԱՄՆ քաղաքացիները պետք է մանրամասն հաշվարկեն այդ ուղևորության բոլոր ռիսկերը և մտածեն դրանից հրաժարվելու մասին»,- ասված է Պետդեպի հաղորդագրությունում:
09:40 • 23.08.16Աբովյանի Սարալանջ թաղամասում քաղաքացու բնակարանում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 23-ին, ժամը 04.39-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 6 շենքի 19-րդ բնակարանում ծուխ է նկատվում:
