ԱՄՆ իշխանությունները կրկին նախազգուշացրել են քաղաքացիներին Իրան այցելությունների վտանգի մասին
ԱՄՆ պետդեպարտամենտը երկուշաբթի օրը նոր նախազգուշացում է թողարկել Իրան այցելությունների վտանգի վերաբերյալ այն առնչութամբ, որ երկրի իշխանությունները հաճախ ձերբակալում են ամերիկացիներին, հատկապես նրանց, ովքեր նաև իրանական քաղաքացիություն ունեն:
«Օտարերկրացիները, հատկապես նրանք, ովքեր երկքաղաքացի են՝ ունեն նաև Իրանի և արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքացիություն, դեռևս բախվում են խնդրին, երբ իրենց ձերբակալում են և թույլ չեն տալիս լքել երկիրը: Իրան այցելություն կատարած ԱՄՆ քաղաքացիները պետք է մանրամասն հաշվարկեն այդ ուղևորության բոլոր ռիսկերը և մտածեն դրանից հրաժարվելու մասին»,- ասված է Պետդեպի հաղորդագրությունում:
Պետդեպի ներկայացուցիչները պնդում են, որ Իրանի իշխանությունները ձերբակալում են «ուսանողներին, լրագրողներին, գործնական այց կատարողներին, ակադեմիկոսներին»: Նրանց լրտեսության մեղադրանքներ են ներկայացվում, ինչպես նաև մեղադրանքներ՝ ազգային անվտանգությանը սպառնալու համար:
Պետդեպում հիշեցնում են, որ ԱՄՆ-ն Իրանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, և Վաշինգտոնը չի կարող ուղղակի աջակցություն տրամադրել ամերիկացիներին:










