Ստեփանավանում տեղի ունեցած վթարից 19 օր անց 11-ամյա աղջիկը մահացել է
Օգոստոսի 22-ին, ժամը 11.10-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 6-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է օգոստոսի 3-ին Ստեփանավանում ավտովթարի ենթարկված Աննա Չոբանյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:










