Չինաստանում կարգապահությունը խախտելու համար պատժվել է ավելի քան 4.000 մարդ

12:40 • 23.08.16

Չինաստանում 2016 թվականի հուլիսին ավելի քան 4.400 պաշտոնյա տարբեր տեսակի պատժի է արժանացել կարգապահական խախտումների համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

 

Նշված ժամանակահատվածում կարգապահության ստուգման հարցերով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել 139 կուսակցական և պետական կառույցներում, 106 պետական ընկերություններում և 15 ֆինանսական հաստատություններում:

 

Ամենաշատ հանդիպող խախտումների թվում են եղել պարգևատրումների անհամաչափ տրամադրումը, նվերների շնորհումը և ընդունումը, ինչպես նաև ոչ ըստ նշանակության ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը:

 

Հանձնաժողովի զեկույցում չի նշվում, թե ինչ տեսակի պատիժ են ստացել իրավախախտները: