Աբովյանի Սարալանջ թաղամասում քաղաքացու բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

09:40 • 23.08.16

Օգոստոսի 23-ին, ժամը 04.39-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 6 շենքի 19-րդ բնակարանում ծուխ է նկատվում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից փոխանցում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.02-ին, մարվել՝ 05.13-ին:

Գ. Ա.-ի բնակարանի միջանցքում այրվել են բազմոց, ներքնակ և մանրահատակը (մոտ 4 քմ):