Առևանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Օգոստոսի 22-ին, ժամը 12.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ին։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գևորգ. Հ-ն օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):










