Իրադարձային
-ից
-ը
12:06 • 21.08.16Հնդկաստանում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 27-իՀորդառատ անձրևները Մադյա-Պրադեշ, Ռաջաստան և Ուտարակխանդ նահանգներում տեղում են ուրբաթ օրվանից:
11:52 • 21.08.16Եթե «Ժառանգություն»-ը չմասնակցի ՏԻՄ ընտրություններին, ես կաջակցեմ իրական ընդդիմությանը. Արմեն ՄարտիրոսյանՀայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի առաջիկա ընտրությունները կարևոր են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով...
11:37 • 21.08.16Համացանցում տարածվել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը (տեսանյութ)YouTube-ում տեսանյութ է հրապարակվել, որում կարելի է տեսնել հարսանիքի ժամանակ պարող մարդկանց, և մի քանի վայրկյան անց՝ որոտացած պայթյունը:
11:20 • 21.08.16Ավանի գերեզմանատնից Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը հոսպիտալացվել էՕգոստոսի 21-ին, ժամը 05.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ավանի գերեզմանատնից դեպի Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
11:03 • 21.08.16ԱՄՆ բանտերից մեկում մահացել է Backstreet Boys և NSync խմբերի հիմնադիրըԱՄՆ Տեխաս նահանգի բանտում մահացել է Backstreet Boys և NSync խմբերի հիմնադիր, երաժշտական պրոդյուսեր Լու Պերլմանը:
10:20 • 21.08.16Լարսի ավտոճանապարհն այսօր բաց կլինի ժամը 06.00-ից 20.00-նՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
10:07 • 21.08.16Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի մեքենա է կողաշրջվել. կան տուժածներՕգոստոսի 21-ին, ժամը 03.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
06:00 • 21.08.16Չինաստանի հարավ-արևմուտքում ավտովթարի հետևանքով ինը մարդ վիրավոր էԱմենաքիչը ինը մարդ վիրավոր է Չինասատանի Գույչժոու հարավ-արևմուտքում, հաղորդում է Սինխուա գործակալությունը:
05:06 • 21.08.16Ալաբամայում սպանվել է հինգ մարդ, այդ թվում հղի կինԱմերիկյան Ալաբամա նահանգի Մոբիլ դքսությունում հինգ մարդ է սպանվել, որոնց թվում հղի կին կա: Այդ մասին հաղորդում է տեղական Alabama.com կայքը՝ հղում անելով ոստիկանությանը:
00:14 • 21.08.16Թրամփի ընկերությունները 650 մլն դոլարի պարտք են կուտակել. The New York TimesԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընկերությունները ամենաքիչը 650 մլն դոլարի պարտք են կուտակել, հաղորդում է The New York Times-ը:
21:49 • 20.08.16Հարավաֆրիկացի 6-ամյա տղան մահացել է մորը բռնաբարությունից փրկելու փորձի ժամանակՍեգոմոցո Գարսքեյփը որդիներին` 8-ամյա Տաբիսոյին և 6-ամյա Կուտլվանոյին, դպրոց տանելիս է եղել, քանի որ նրանք ուշացել էին ավտոբուսից: Երբ ընտանիքը գրեթե հասնելիս է եղել դպրոց, նրանց վրա է հարձակվել մի ...
20:52 • 20.08.16ՌԴ Կրասնոյարսկի ճամբարներից մեկից 17 երեխա թունավորմամբ հոսպիտալացվել էՍուր թունավորմամբ ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ՌԴ Կրասնոյարսկի մարզի «Сокол» ճամբարից, հայտնում է «Коммерсантъ»-ը` ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային ներկայացուցիչ Օլգա Դեգիդին հղումով: «17 երեխա և 4 մեծահասակ է թունավորմամբ հոսպիտալացվել ...»:
18:44 • 20.08.16Հնդկաստանում առնվազն 15 մարդ է ջրհեղեղների զոհ դարձելՎեց անձից բաղկացած ընտանիքը մահացել է շաբաթ առավոտյան տան փլուզման հետևանքով: Եվս 6 մարդ մահացել է, երբ նրանց մեքենան ընկել է հեղեղված փոսը Միրզապուր քաղաքում` Ութար Փրադեշ նահանգում: Նույն նահանգի Վարանասի քաղաքում հեղեղված ...
17:51 • 20.08.16ԱՄՆ–ում մատուցողը 500 դոլարի թեյավճար է ստացել ցուցաբերած բարության համարՆախորդ օրը, երբ Սիմոնսը գնումներ կատարելիս է եղել, վերջինս դրամարկղի մոտ մի ընկճված ծեր կին է նկատել և մոտեցել է նրան, խոսել նրա հետ, փորձել բարձրացնել նրա տրամադրությունը և անգամ վճարել է նրա փոխարեն:
17:35 • 20.08.16ԱՄՆ-ում գողացել են հեծանիվը, որի շնորհիվ Մուհամեդ Ալին բռնցքամարտիկ է դարձելԱՄՆ Քենթուքի նահանգի Լուիսվիլ քաղաքում գտնվող Սպոլդինգի համալսարանի տարածքից գողացել են հեծանիվը, որը Մուհամեդ Ալիի համար պատանեկության տարիներին ճակատագրական դեր է խաղացել։ Տեղեկությունը տարածել է համալսարանը՝ իր թվիթերյան էջում։
