ՌԴ Կրասնոյարսկի ճամբարներից մեկից 17 երեխա թունավորմամբ հոսպիտալացվել է

20:52 • 20.08.16

Սուր թունավորմամբ ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ՌԴ Կրասնոյարսկի մարզի «Сокол» ճամբարից, հայտնում է «Коммерсантъ»-ը` ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային ներկայացուցիչ Օլգա Դեգիդին հղումով:

«17 երեխա և 4 մեծահասակ է թունավորմամբ հոսպիտալացվել ճամբարից Աչինսկ և Նազարով քաղաքների հիվանդանոցներ»,- հայտնել է նա:

«Сокол» ճամբարում տեղի ունեցած դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում: