Եթե «Ժառանգություն»-ը չմասնակցի ՏԻՄ ընտրություններին, ես կաջակցեմ իրական ընդդիմությանը. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի առաջիկա ընտրությունները կարևոր են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով կուսակցության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ «Ժառանգություն»-ը չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին:
Հարցին՝ հնարավո՞ր է փոխի որոշումը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Վարչության նիստ կգումարվի ու հարցը կքննարկվի: Ամեն դեպքում, ասեմ, որ ՏԻՄ ընտրությունները կարևոր են: Անկախ նրանից` «Ժառանգություն»-ը կմասնակցի ընտրություններին, թե ոչ։ Եթե մասնակցի, կփորձենք արդյունք ապահովել, եթե ոչ, ես իրական ընդդիմությանն աջակցելու եմ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ:










