Ալաբամայում սպանվել է հինգ մարդ, այդ թվում հղի կին

05:06 • 21.08.16

Ամերիկյան Ալաբամա նահանգի Մոբիլ դքսությունում հինգ մարդ է սպանվել, որոնց թվում հղի կին կա: Այդ մասին հաղորդում է տեղական Alabama.com կայքը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ըստ լրատվամիջոցների՝ կասկածյալին կալանավորել են Գրին դքսությունում:

Հանցագործության դրդապատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: