ԱՄՆ-ում գողացել են հեծանիվը, որի շնորհիվ Մուհամեդ Ալին բռնցքամարտիկ է դարձել
ԱՄՆ Քենթուքի նահանգի Լուիսվիլ քաղաքում գտնվող Սպոլդինգի համալսարանի տարածքից գողացել են հեծանիվը, որը Մուհամեդ Ալիի համար պատանեկության տարիներին ճակատագրական դեր է խաղացել։ Տեղեկությունը տարածել է համալսարանը՝ իր թվիթերյան էջում։
Լեգենդար բռնցքամարտիկի հայրենի Լուսվիլ քաղաքի սպորտդահլիճի տարածքից դեռ 1954 թվականին գողանում են այն ժամանակ 12-ամյա Կասիուս Քլեյից (Մոհամեդ Ալի), ինչից հետո վերջինս մտնում է ներս և սպառնում ծեծել գողին:
Շենքում գտնվող ոստիկան Ջո Մարտինը խորհուրդ է տալիս տղային բռնցքամարտով զբաղվել, եթե իսկապես ցանկանում է ծեծել մեկին, և հրավիրում է նրան մարզումների, որոնք ինքն էր անցկացնում: Մի քանի ամսից ապագա չեմպիոնն իր առաջին հաղթանակն է տանում:
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հոսպիտալացվել էր շնչառության հետ կապված խնդիրների պատճառով և մահացել է ԱՄՆ-ում 2016 թվականի հունիսին՝ 74 տարեկան հասակում:










