Համացանցում տարածվել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը (տեսանյութ)

11:37 • 21.08.16

Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում շաբաթ օրը պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 100 մարդ վիրավոր է: 

 

YouTube-ում տեսանյութ է հրապարակվել, որում կարելի է տեսնել Գազիանթեփում հարսանիքի ժամանակ պարող մարդկանց, և մի քանի վայրկյան անց՝ որոտացած պայթյունը:


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ միջադեպը պետք է որակել որպես ահաբեկչական ակտ, որին կարող են մասնակից լինել «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները: