Ավանի գերեզմանատնից Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 21-ին, ժամը 05.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ավանի գերեզմանատնից Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Subaru Forester» մակնիշի 34OZ016 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհաեզրին գտնվող ծառին: Ա. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենայի մարտկոցը:










