Իրադարձային
-ից
-ը
13:19 • 22.11.14Երևանում գայլ է նկատվելՆոյեմբերի 22-ին` ժամը 11.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում գայլ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
13:14 • 22.11.14Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց. ԼՂՀ ՊՆՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ։
13:12 • 22.11.14Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են«Կատարողականությունը ուղղակի փայլուն է: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
12:25 • 22.11.14Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք իրենց. Դավիթ Սանասարյան«Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը մեր նահատակված հերոսները վերադարձվեցին: Սա ուրախություն չի, սա պատվի մի փոքր վերականգնում է»,- գրել է Դավիթ Սանասարյանը։
12:20 • 22.11.14Հիանալի մշակված օպերացիա էր. Հրանտ Մելիք-Շահնազարյանը ուղղաթիռի օդաչուներին տարհանելու մասին«Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջանք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
12:12 • 22.11.14Սքարլետ Յոհանսոնը նշում է ծննդյան 30-ամյակը (լուսանկարներ)Ամերիկացի կինոդերասանուհի և երգչուհի Սքարլետ Յոհանսոնն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը։ Նա սկսել է կինոյում նկարահանվել 9 տարեկանից, իսկ 11 տարեկանում խաղում էր արդեն հանրահայտ Շոն Փենի հետ։
11:58 • 22.11.14Իսպանիայի դքսուհի Ալբան ժառանգություն չի թողել ամուսնուն (լուսանկարներ)2011-ին Ալբայի ամուսինը՝ Ալֆոնսո Դիեսը, ստորագրել է դքսուհու հարստությունից հրաժարվելու մասին փաստաթուղթ։ Դքսուհին ունեցել է մի շարք անշարժ գույքեր, գեղանկարչության 50.000 նմուշից բաղկացած հավաքածու..
11:53 • 22.11.14Թուրքիայի առաջադեմ «ձախերի» կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական է անդրադառնում հենց Թուրքիայի վրա. թուրքագետ«Նման քայլը Թուրքիայի միջազգային իմիջի տեսանկյունից դրական է անդրադառնում, որովհետև ընկալվում է որպես ժողովրդավարացման քայլ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
11:43 • 22.11.14Օբաման ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայությունն Աֆղանստանում ընդլայնող գաղտնի հրամանագիր է ստորագրել. ԶԼՄ-ներԲացի այդ, նախագահի հրամանը թույլ է տալիս օգտագործել ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչուներ՝ աֆղանստանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու համար։
11:40 • 22.11.14ՄԱԿ-ում նացիզմի հերոսացման դեմ պայքարի բանաձև է ընդունվելԲանաձևը Ռուսաստանի նախաձեռնությունն է եղել, որի համար քվեարկել է 193 անդամ պետությունից 115-ը։
11:28 • 22.11.14Ստամբուլում բասկետբոլի խաղից առաջ սպանել են սերբ երկրպագուիՄիջադեպը տեղի է ունեցել «Աբդի Իփեքչի Արենա» մարզադաշտի մոտակայքում։ Վեճի ընթացքում մասնակիցներից մեկը դանակի վնասվածք է ստացել։ Դա եղել է 25-ամյա սերբ երկրպագու, ում տեղափոխել են հիվանդանոց։
11:19 • 22.11.14Լոնդոնի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան տուժածներՆերկայում աշխատում են հրշեջներն ու շտապ օգնությունը։ Պայթյունը հանգեցրել է շենքի մասնակի փլուզմանը։ Փլուզման մասշտաբների գնահատման համար ներգրավվել են ինժեներներ։
11:04 • 22.11.14Տարեկան ավելի քան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության․ Եվրոպայի խորհուրդՏարեկան 500 միլիոնից մինչև 1.5 միլիարդ երեխա ենթարկվում է տարբեր տեսակի բռնությունների։ Նրանց խաբում են, վաճառում, ստիպում մարմնավաճառությամբ և պոռնոգրաֆիայով զբաղվել, ասել է Սամարդիչ-Մարկովիչը։
11:00 • 22.11.14ԼՂՀ ԶՈՒ-ն ստիպված դիմել է հատուկ նշանակության գործողության. տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկուսի մասունքներըՄարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները։ Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
10:45 • 22.11.14Ռուսաստանը, բացի Ուկրաինայից, կարող է հարձակվել նաև Վրաստանի ու Ադրբեջանի վրա. Կասպարով«Այն, որ Պուտինը կհարձակվի, ինձ համար բացահայտ է։ Հարցը միայն այն է, որ Ուկրաինան միակ ուղղությունը չէ»,- ասել է Կասպարովը։
