Օբաման ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայությունն Աֆղանստանում ընդլայնող գաղտնի հրամանագիր է ստորագրել. ԶԼՄ-ներ

11:43 • 22.11.14

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ գաղտնի հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է ԱՄՆ Զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում, և թույլ է տալիս նրանց անմիջական մասնակցություն ունենալ երկրի տարածքում ռազմական գործողություններին, գրում է Газета-ն՝ The New York Times-ին հղումով։

 

«Օբամայի հրամանագիրը թույլ է տալիս ամերիկյան զորքերին գործողություններ իրականացնել «Թալիբան» շարժման և այլ խմբավորումների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ զինվորականների և աֆղանական կառավարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Բացի այդ, նախագահի հրամանը թույլ է տալիս օգտագործել ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչուներ՝ աֆղանստանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու համար։

 

Տվյալ փաստաթուղթը երկարաձգում է ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում առնվազն մեկ տարով։