Լոնդոնի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան տուժածներ
Լոնդոնում հինգաստղանի հյուրանոցում գազի պայթյունի հետևանքով տուժել է 14 մարդ, հայտնում է Sky News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Hyatt Regency Churchill հյուրանոցում, որը գտնվում է բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում, գրում է lenta․ru-ն։
Ներկայում աշխատում են հրշեջներն ու շտապ օգնությունը։ Պայթյունը հանգեցրել է շենքի մասնակի փլուզմանը։ Փլուզման մասշտաբների գնահատման համար ներգրավվել են ինժեներներ։
Պատահարի ժամանակ հյուրանոցում եղել է մոտ 500 հոգի, նրանք բոլորը տարհանվել են։
Տուժածներից 5-ին անհրաժեշտություն է եղել տեղափոխել հիվանդանոց, այդ թվում նաև ոտքերի վնասվածքներ ստացած երկու տղամարդու։ Մյուսներին օգնությունը ցուցաբերվել է տեղում։










