Երևանում գայլ է նկատվել
13:19 • 22.11.14
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին` ժամը 11.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում գայլ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Placeholder










