Սքարլետ Յոհանսոնը նշում է ծննդյան 30-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկացի կինոդերասանուհի և երգչուհի Սքարլետ Յոհանսոնն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը։ Նա սկսել է կինոյում նկարահանվել 9 տարեկանից, իսկ 11 տարեկանում խաղում էր արդեն հանրահայտ Շոն Փենի հետ, գրում է РИА Новости-ն։
Յոհանսոնը համաշխարհային ճանաչում, մի շարք մրցանակներ և պարգևներ է ձեռք բերել մինչ չափահաս դառնալը։
Սքարլետ Յոհանսոնը Calvin Klein ընկերության Eternity Moment օծանելիքի գովազդային դեմքն է, իսկ 2006-ին պայմանագիր է կնքել L’Oreal ընկերության հետ։
Նա նկարահանվել է «Լյուսի», «Նորթ», «Սիրո տենդ», «Երևակայական աշխարհ» և այլ ֆիլմերում։
Յոհանսոնը որպես երգչուհի ձայնագրել է 2 սկավառակ, սակայն համերգներ տալիս է միայն բարեգործական ակցիաների շրջանակում։




































