Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով

11:10 • 05.11.26

Մինաս Ժերայս նահանգի երիտասարդական առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ուբերլանդիա» և «Մամորե» թիմերի միջև հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, որի հետևանքով ցույց է տրվել 53 կարմիր քարտ։ Այս մասին հայտնում է CNN Brazil հեռուստաալիքը։

Պատիժ են ստացել 43 խաղացող, անձնակազմի 8 անդամ և 2 տնօրեն։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել սադրիչ ժեստից հետո։ Ընդհանուր առմամբ «Ուբերլանդիայի» կազմում հեռացվել է 24 մարդ, «Մամորեի» կազմում՝ 29։ Կարմիր քարտերի այս քանակը ռեկորդային է դարձել ֆուտբոլի պատմության մեջ մեկ հանդիպման ընթացքում։