Իրադարձային
-ից
-ը
15:02 • 25.08.14ՀՀ Նախագահը շնորհավորել է Ուրուգվայի Նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
14:59 • 25.08.14Իսպանական պահակախումբը Մարոկկոյի թագավորին շփոթել է հանցագործի հետԻսպանական իրավապահ մարմինների աշխատակիցները խնդրել են նավի վրա գտնվող անձանց ներկայանալ, քանի որ նրանք չէին ճանաչել թագավորին:
14:44 • 25.08.14MTV Video Music Awards-2014. ամենավառ աստղերը՝ կարմիր գորգին (լուսանկարներ)Ըստ աղբյուրի՝ Քիմ Քարդաշյանի, Ռիտա Օրայի, Ջենիֆեր Լոպեսի շնորհիվ հանդիսատեսը «շատ ախորժելի» բացվածքների ու լանջաբացվածքների է ականատես եղել:
14:26 • 25.08.14Օլանդի գործունեությունից գոհ է ֆրանսիացիների միայն 17%-ը. հարցումՀանրային կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական ինստիտուտի տվյալների համաձայն՝ ընտրողների 83%-ն «ավելի շուտ գոհ չէ» կամ «բացարձակապես գոհ չէ» նախագահի վարած քաղաքականությունից:
14:08 • 25.08.14Պարտադիր 12-ամյա կրթություն, միանվագ սնունդ՝ 1-ին դասարանցիներին. ամփոփելով 100 oրը՝ ԿԳ նախարարը խոսեց առաջիկա ծրագրերիցԸստ նախարարի՝ ընդունելության քննություններն արժանացել են հասարակության վստահությանը և անցել են ավելի օբյեկտիվ ու արդար։
14:05 • 25.08.14Խաղաղ բնակչության դեմ ուկրաինացի ուժայինների գործողությունները ռազմական հանցագործություն են. ԼավրովԼավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ներուկրաինական երկխոսությանը, «որն ուկրաինացիներին կօգնի ապրել մեկ պետության կազմում»:
13:58 • 25.08.14Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին«Մենք հաշվի կառնենք միայն պաշտոնական հայտարարություններն ու Վրաստանի կառավարությանն ուղարկված դիմումները, իսկ նման դիմում չի եղել»,- ասել է երկրի գյուղատնտեսության նախարարը:
13:45 • 25.08.14«Ֆորսաժ- 6» ֆիլմի պատճենը ստեղծողը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկմանՎուլվերհեմփթոնի բնակիչը, ինչպես պնդում է քննությունը, փողոցային մրցարշավորդների մասին ֆիլմի պատճենը ձայնագրել է կինոթատրոնում, ինչից հետո այն տեղադրել է տոռենտներում:
13:25 • 25.08.14«Սառույցով դույլի» փոխարեն «բրնձով դույլ». հնդիկ լրագրողուհին հայտնի մարտահրավերը հարմարեցրել է իր երկրի պահանջներինԼրագրողուհի Մանյու Լաթհա Կալանիդիհին առաջարկում է դույլով բրինձը ոչ թե մարդկանց գլխին լցնել, այլ տալ կարիքավորներին:
12:59 • 25.08.14Դոնեցկում գերեվարված զինվորների «շքերթը» խախտում է Ժնևյան կոնվենցիան. Human Rights WatchՀիշեցնենք, որ կիրակի ռուսամետ անջատողականները Դոնեցկի կենտրոնում ուկրաինացի ռազմագերիների «շքերթ» էին կազմակերպել։
12:49 • 25.08.14Ռուսաստանը պատրաստվում է մարդասիրական բեռներով նոր ավտոշարասյուն ուղարկել Ուկրաինա«Նոտա ենք հղել Ուկրաինայի ԱԳՆ՝ տեղեկացնելով մարդասիրական օգնության հերթական շարասյունը պատրաստելու մտադրության մասին»,- ասել է Լավրովը:
12:28 • 25.08.14Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին 750.000 դոլար են խոստացել, եթե վերջինս առանց սխալների կարդա «Հարի Փոթերը»Հավանաբար, եթե նույնիսկ Մեյվեզերն ընդունի ռեփերի «մարտահրավերը», նրա համար դա անելն այնքան էլ հեշտ չի լինի։ Դատելով համացանցում տեղադրված ձայնագրություններից՝ մարզիկը մեծ դժվարությամբ է կարդում:
12:18 • 25.08.14Մոսկվան մտավախություն ունի «Իսլամական պետության» գործունեության ընդլայնման առնչությամբՌուսաստան կարող են վերադառնալ գրոհայինները, ովքեր այժմ «Իսլամական պետության» խմբավորման շարքերում են:
12:16 • 25.08.14Հրապարակի գունաերաժշտական շատրվանը չորեքշաբթի օրերին չի գործում՝ սանիտարական մաքրման պատճառովԲոլոր շատրվաններն ու ջրավազանները տարեշրջանի ընթացքում հաստատված ժամանակացույցով ամիսը 4 անգամ լվացվում և մաքրվում են:
12:15 • 25.08.14Կալիֆոռնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 170-ի, վնասը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլարՆապա քաղաքի մոտ 10.000 բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի, ևս 600 տներում չկա ջուր։ Նահանգապետ Ջերի Բրաունը շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։
