Օլանդի գործունեությունից գոհ է ֆրանսիացիների միայն 17%-ը. հարցում
Ֆրանսիայի քաղաքացիների միայն 17%-ն է ողջունում երկրի ղեկավարի գործունեությունը: Այսպիսով՝ Ֆրանսուա Օլանդն ամենացածր վարկանիշի ռեկորդ է սահմանել, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հանրային կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական ինստիտուտի տվյալների համաձայն՝ ընտրողների 83%-ն «ավելի շուտ գոհ չէ» կամ «բացարձակապես գոհ չէ» նախագահի վարած քաղաքականությունից:
Նախագահի պաշտոնին ընտրվելուց եհտո Օլանդին ոչ միայն չի հաջողվել զբաղվածության մակարդակը բարձրացնել, այլև 2 տարվա ընթացքում գործազուրկների թիվը զգալիորեն աճել է:










