«Ֆորսաժ- 6» ֆիլմի պատճենը ստեղծողը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

13:45 • 25.08.14

Բրիտանացի Ֆիլիպ Դենքսը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ «Ֆորսաժ- 6» ֆիլմի պատճենը տարածելու համար, գրում է lenta.ru-ն:

 

Վուլվերհեմփթոնի բնակիչը, ինչպես պնդում է քննությունը, փողոցային մրցարշավորդների մասին ֆիլմի պատճենը ձայնագրել է կինոթատրոնում, ինչից հետո այն տեղադրել է տոռենտներում:

 

Հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական գործակալության տվյալներով՝ պատճենը ներբեռնվել է 700 հազար անգամ, ինչի հետևանքով իրավատերը՝ Universal Pictures ընկերությունը, կորցրել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգ: Բացի այդ, 25-ամյա Դենքսը վաճառել է ֆիլմի պատճենները Facebook-ում իր էջի միջոցով:

 

Դատավորը 25-ամյա Դենքսին անվանել է «գոռոզ և ինքնավստահ» և դատապարտել նրան 33 ամսվա բանտարկության: Դատապարտյալի հանցակից Մայքլ Բելը, ով մասնակցել է ֆիլմի ձայնագրությանը, պատժվել է 120- ժամյա հասարակական աշխատանքների:

«Ֆորսաժ- 6» ֆիլմի պատճենը ստեղծողը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման