Իրադարձային
-ից
-ը
16:55 • 21.07.12Պետք է պահպանենք սիրիահայ համայնքը, այն մեր ներկայությունն է Մերձավոր Արևելքում. արաբագետ«Հայ համայնքի դեմ որևէ կոնկրետ գործողություն մինչև օրս չկա, սա ցույց է տալիս, որ հայ համայնքը կարողացել է պահպանել գրագետ չեզոքություն»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
16:29 • 21.07.12Պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին. Վանաձորի գրասենյակ«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
16:14 • 21.07.12Արցախի ընտրություններն արդարացրին բոլոր սպասելիքները. քաղաքագետ«Ադրբեջանում ի հայտ է գալիս նոր սերունդ, որն հասկանում է, որ Արցախը անկախ պետություն է՝ սեփական ավանդույթներով, քաղաքական նախապատմություններով»,-ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
15:58 • 21.07.12Դուք եք մեր Հայրենիքի ապագա անվտանգության երաշխավորները. ասել է Կոմանդոսը արիտունցիներին (լուսանկարներ)Աղավնաձորի ճամբարում հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 հայ երիտասարդներ, նրանք իրենց հետ կտանեն Հայրենիքի շունչը և ջերմ հիշողություններ հայաստանյան օրերից:
15:33 • 21.07.12Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկել է քրեական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:
15:05 • 21.07.12Սիրիայում երկկողմ ռազմական գործողությունները կակտիվանան. արաբագետ«Սա պետական հեղաշրջման փորձ էր: Ոչ ոք չէր կարող անցնել և այդ շենքում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին՝ պայթուցիկ տեղադրել»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
14:58 • 21.07.12Սիրիայի հայությունը կմնա սիրիական հայրենիքի ու իր ժողովրդի կողքին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Կաթողիկոս«Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ: Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը»,- ասել է նա:
14:26 • 21.07.12ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կալանավորվեց և տեղափոխվեց բանտ (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)Ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանք կիրառի ձերբակալված Ա. Գևորգյանի նկատմամբ:
14:16 • 21.07.12Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ, արձակվել է 1500 կրակոցՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
13:54 • 21.07.12Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի ղեկավարության հետԵրևանի քաղաքապետարանը կարևորել է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
13:45 • 21.07.12Բակո Սահակյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդինՀանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարևոր հիմքերից մեկը:
13:02 • 21.07.12Դամասկոսում 48-ամյա հայ տղամարդ է սպանվելԸստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի, սպանված տղամարդը 48-ամյա Անդրանիկ Արզվալջյանն է: Նա մասնագիտությամբ ոսկերիչ էր:
12:21 • 21.07.12ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի ԲրյուսելՀուլիսի 23-ին Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:
12:16 • 21.07.12Բելառուսի ազգային անվտանգությունը ձերբակալել է «դեսանտ խաղալիքներ»-ը առաջինը լուսանկարած 16-ամյա աղջկանԲելառուսի մայրաքաղաք Մինսկի երկնքից հուլիսի 4-ի առավոտյան խաղալիք արջուկներ էին թափվել: Խաղալիքները թափվել էին շվեդական մի կազմակերպության վարձակալած օդանավից:
11:49 • 21.07.12ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման վճիռը նաև ուղերձ էր ուղղված հասարակությանը. Վլադիմիր Կարապետյան«Տիգրան Առաքելյանին 6 տարով, իսկ ՀԱԿ մյուս ակտիվիստներին 2-3 տարով ազատազրկման դատավճիռը քաղաքական պատվեր է»,- ասում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:
