Իրադարձային
-ից
-ը
15:06 • 18.08.23Ոչ սյունեցի մեր հայրենակիցներից քանի՞սը գիտի, որ Կապանի օդանավակայանի գլխին գաղտագողի համաձայնությամբ 2020 թ․-ի դեկտեմբերից ծածանվում է Ադրբեջանի դրոշը․ Գեղամ Մանուկյան (լուսանկար, տեսանյութ)Երեկ Նիկոլը հերթական հեքիաթն էր պատմում մեր հայրենակիցներին ու հպարտանում, թե շուտով Կապանի օդանավակայանում սկսվելու են կանոնավոր չվերթներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
14:49 • 18.08.23Արցախում 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
14:39 • 18.08.2332-ամյա տղամարդը 2,000 դոլարի դիմաց փորձել է ծծմբական թթու լցնել 41-ամյա կնոջ դեմքինՔննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, 2.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, փորձել էր վնասել նրան:
14:35 • 18.08.23Արցախից 11 բուժառու այսօր տեղափոխվել է ՀայաստանՆախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
14:33 • 18.08.23ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը կրկին ստում է․ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում,
14:16 • 18.08.23ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել հայազգի տեսաբլոգեր Կարեն Շահինյանի նկատմամբՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի տեսաբլոգեր, լրագրող, ԼԳԲՏ համայնքի իրավունքների ակտիվ պաշտպան Կարեն Շահինյանի նկատմամբ։
14:02 • 18.08.23«Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում»․ մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքիցԱյսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, որին ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Ընտանիքը Գեղարքունիքի մարզի Գավառ ք
13:53 • 18.08.23ԱՄՆ-ն Դանիային և Նիդերլանդներին թույլատրել է F-16-եր փոխանցել ԿիևինԱՄՆ-ի նման թույլտվության մասին, ըստ Bloomberg-ի, հայտնել է նաև Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը։
13:51 • 18.08.23Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրհորիցՊարզվել է, որ Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ 1․40 մետր) և մահացել:
13:36 • 18.08.23Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը որոշ շրջաններում կպահպանվի․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՕգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
13:28 • 18.08.23ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Լիլիթ Մակունցն այցելել են Ջերմուկ (լուսանկարներ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր այցելել է Ջերմուկ։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։
13:10 • 18.08.23Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն. Hetq.amԱննա Արևշատյանը և Թաթուլ Մադաթյանը հաճախ են դիմել համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։
13:02 • 18.08.23Նովոռոսիյսկի բեռների տերմինալում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի Արևելյան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է քաղաքի մունիցիպալ կառավարման կենտրոնը, միջադեպը տեղի է ունեցել բեռների տերմինալում, բռնկվել են փայտյալ ընդկալները (поддон):
12:57 • 18.08.23Ղազախստանի հանքահորում հրդեհի պատճառով 3 մարդ է զոհվել, կան անհետ կորածներՀանքահորի կոնվեյերային ժապավենի վրա հրդեհը բռնկվել է օգոստոսի 17-ին։ Գետնի տակ այդ պահին եղել է 227 մարդ։ Նրանցից 222-ը տարհանվել է։ Մյուս 2-ի որոնումները շարունակվում են։
12:51 • 18.08.23Հատկանշական էին ՄԱԽ ԱԽ անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը. ՀՀ ԱԳՆԱներկբայորեն ընդգծվեց, որ արդեն ութ ամսից ավել շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի։
