Իրադարձային
-ից
-ը
11:08 • 20.05.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 191, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 221 559 է, մահվան դեպքերինը՝ 5433Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 559-ի:
11:06 • 20.05.21Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից 4070 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքԳազայի հատվածից պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Իսրայելի քաղաքների վրա են արձակել 4070 հրթիռ, որից 610-ն ընկել Է հենց պաղեստինյան միջատարածքում, շուրջ 90 տոկոսը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգը:
11:02 • 20.05.21Տեղի ունեցավ Կառավարության նիստը. օրակարգում 32 հարց էր, որից 2-ը՝ գաղտնիԿառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 32 հարց է, որից 2-ը գաղտնի։ Ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման իրավունքի միջազգային ...
10:56 • 20.05.21Էմին Աղալարովը չի բացառել «Ժառա» երաժշտական փառատոնի անցկացումը Շուշիում««Ժառա»-ն կազմակերպելը նշանակում է Շուշի տանել 200 արտիստ, երաժիշտ: Այդ մարդկանց հինգ օր շարունակ պետք է ինչ-որ տեղ տեղավորել: Ներկայում դա անհնարին է: Բայց լիահույս եմ, որ շուտով կստացվի»,-ասել է Աղալարովը:
10:53 • 20.05.21Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին թուրքական «Գորշ գայլեր»-ը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքինԹուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին զեկույցը կոչ է անում Եվրամիությանը թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» խմբավորումը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին, հայտնում է Ahval թերթը։
10:18 • 20.05.21«Սև բորբոս». Հնդկաստանի 2 նահանգում COVID-19-ի տարածման ֆոնին նոր համավարակ է հայտարարվել«COVID-19-ի պատճառով նահանգում մուկորմիկոզով հիվանդների թիվը շարունակում է աճել։ Մուկորմիկոզը դրսևորվում է որպես COVID-19 կողմնակի ազդեցություն»,- ասված է Ռաջաստանի առողջապահության նախարար Ահիլ Արորայի հայտարարության մեջ, որում նշվում է նաև մուկորմիկոզը նոր համավարակ․․․
10:16 • 20.05.21Կոլումբիայում հակակառավարական ակցիաները շարունակվում են․ զոհերի թիվը պաշտոնապես հասել է 15-իԿոլումբիայում 4-րդ շաբաթն անընդմեջ շարունակվում են հակակառավարական ակցիաները, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ մարդիկ փողոց են դուրս եկել կառավարության և գործադուլների առաջնորդների միջև ընթացող քննարկումների ֆոնին սոցիալական փոփոխություններ պահանջելու։
10:10 • 20.05.21Մայիսի 21-ին Հրազդանի մի շարք հասցեներում 9 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ի …
09:59 • 20.05.21Կադիրովին «շայթան» անվանած դեռահասի ընտանիքը 2 անգամ ներողություն է խնդրել Չեչնիայի ղեկավարից (տեսանյութ)Առաջին տեսանյութում հայրը ներողություն է խնդրել «իր 15-ամյա որդու սխալ դաստիարակության համար» և խոստացել, որ «հետագայում լուրջ կվերաբերվի որդու դաստիարակությանը»: Այդ պահին կադրում երևում է, որ դեռահասը նստած է հոր կողքին:
09:56 • 20.05.21Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր»Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հետ։
09:49 • 20.05.21Կապանում Toyota-ն գլխիվայր շրջվել է, 4 մարդ հոսպիտալացվել է. shamshyan.comԵրեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան ․․․
09:47 • 20.05.21Իրանում ծնողներն ամուսնացած չլինելու պատճառով սպանել են իրենց 47-ամյա որդուն՝ ավելի ուշ խոստովանելով նաև դստեր և փեսայի սպանությունը (լուսանկարներ, տեսանյութ)ԶԼՄ-ները հաղորդում են, որ սպանությունը կատարվել է հոր և որդու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո, որի ընթացքում «հայրը որդու վրա բարկացել է 47 տարեկանում ամուսնացած չլինելու համար»։ Ոստիկանության տվյալներով՝ Հորամդինի մասնատված մարմինը հայտնաբերվել է Թեհրանի արվարձանում․․․
09:07 • 20.05.21Ծաղկաձորում մասամբ այրվել է Mercedes-Benz E350 մակնիշի ավտոմեքենաՄայիսի 20-ին, ժամը 02։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կեչառեցու փողոցում գտնվող տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա։
09:03 • 20.05.21Գվատեմալայում կալանավորները խռովություն են կազմակերպել՝ գլխատելով 6 բանտակիցների (տեսանյութ)«Բախումների ընթացքում գլխատվել է առնվազն 6 մարդ, նրանցից յուրաքանչյուրի ինքնությունը և միջադեպի պատճառը մինչ այժմ անհայտ են»,- հաղորդում է տեղական Periodico կայքը։ Ըստ տարբեր լրատվամիջոցների չհաստատված տեղեկությունների՝ զոհերի թիվը 10 է, ներառյալ՝ բանտ այցելած 1 կին:
08:32 • 20.05.21Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները փոխանցել են ավելի քան 3,5 տոննա հումանիտար բեռ: Լեռնային Ղարաբաղի շրջանների բնակիչները, որոնք պատերազմի հետևանքով ներկայում բնակություն են հաստատել Ստեփանակերտում, ստացել են առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասված է գերատեսչության․․․
