Իրադարձային
-ից
-ը
12:29 • 27.04.21Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ«Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
12:21 • 27.04.21Իրանական նավերը Պարսից ծոցում շրջափակել են ԱՄՆ առափնյա պահպանության 2 նավ. The Wall Street JournalԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) նավերն ապրիլի սկզբին Պարսից ծոցում շրջափակել են ԱՄՆ առափնյա պահպանության 2 նավ, հայտնում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին:
12:19 • 27.04.21Բիլ Գեյթսը դեմ է «պատվաստանյութերի բանաձևերը» զարգացող երկրներին փոխանցելու գաղափարին«Ոչ, մարդիկ շատ լուրջ են վերաբերվում պատվաստանյութերի անվտանգությանը։ Այդ պատճառով պատվաստանյութի տեղափոխումը, ինչը երբևէ տեղի չի ունեցել, օրինակ՝ Johnson & Johnson -ի գործարանից Հնդկաստան, կարող է միայն մեր դրամաշնորհների և փորձի շնորհիվ տեղի ունենալ»,- հայտարարել է Գեյթսը։
12:18 • 27.04.21Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը ՊԵԿ քննչական վարչությունում՝ քրեական գործի շրջանակում, հարցաքննվել է․ դա քաղաքական ճնշում չի կարելի որակել․ ՊԵԿ նախագահԱյո, Վահե Հակոբյանի կինը գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակում հարցաքննվել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ․․․
12:11 • 27.04.21ՌԴ-ն զորքերի մի մասը հեռացրել Է Ուկրաինայի հետ սահմաններից. Պենտագոն«Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք նրանք կհեռացնեն իրենց ամբողջ զորքը»,-Կիրբիի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ, Վաշինգտոնի տվյալներով, ՌԴ-ն իսկապես արդեն զորքերի մի մասը հեռացրել է սահմանից:
12:08 • 27.04.21Ռուսաստանը Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս կգա մինչև մայիսի վերջ2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Մոսկվան հնարավոր է համարել իր վերադարձը համաձայնագրին, եթե նույն բանն անի Վաշինգտոնը։
11:59 • 27.04.21Իմ գյուղի տարածքում 8 ադրբեջանցի հարձակվել են ինձ վրա` հարվածել, ուզում էին առևանգել. Արավուս գյուղի հովիվը մանրամասներ պատմեց իր և թշնամու միջև տեղի ունեցած դեպքիցԻմ գյուղի տարածքում 8 հոգով հարձակվել են ինձ վրա` քաշքշել, հարվածել աչքիս, մինչև հիմա աչքս վնասված է։ Զենքերը պահել էին ինձ վրա, ուզում էին առևանգել, տանել իրենց հենակետ։
11:50 • 27.04.21ԼՂ-ում ականի պայթյունից զոհվել է 1, վիրավորվել 2 ադրբեջանցիՆշվում է՝ «Աղջաբեդի շրջանի բնակիչները, շրջանցելով հսկիչ-անցագրային կետերը, ներխուժել են ականներից դեռևս լիովին չմաքրված տարածքներ, որտեղ ականի պայթյուն է տեղի ունեցել»։
11:48 • 27.04.21Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպայում առաջատարներից համարվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը ԵԽ չափանիշների իրագործման հարցումԱպրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու․․․
11:47 • 27.04.21ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ճեպազրույցը (տեսանյութ)ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն Աժում պատասխանում է լրագրողների հարցերին
11:45 • 27.04.212020-ին արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել«Այդ թիվը պակաս է 2018 և 2019 թվականների համեմատ: 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 4111 ՃՏՊ, սակայն վերջին երեք տարում ամենաշատը եղել է 2019-ին՝ 4799 դեպք …
11:44 • 27.04.21Bloomberg-ը հրապարակել է համավարակի ֆոնին ամենաապահով երկրների վարկանշային ցանկըՍինգապուրը կորոնավիրուսային համավարակի ընթացքում ամենաապահով երկրների վարկանիշում առաջ է անցել Նոր Զելանդիայից: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական հետազոտության տվյալները:
11:40 • 27.04.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպքԱրցախում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների …
11:36 • 27.04.21Լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ. ՇՄՆ պարզաբանումը՝ Ալիևների լուսանկարի մասինՇրջակա միջավայրի նախարարությունը ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» …
11:35 • 27.04.21Ալիևն ընտանիքի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներ (լուսանկարներ, տեսանյութեր)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանն անցած Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ: Մեհրիբան Ալիևան այցից տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում:
