Իրադարձային
-ից
-ը
11:28 • 24.04.21Թուրքիան ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսային հատվածի ուղղությամբՈւրբաթ գիշեր Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ են սկսել Հյուսիսային Իրաքի Մեթինա շրջանի ուղղությամբ, հայտնում է Ahval թերթը։
11:26 • 24.04.21«Թվում է` Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. լիահույս եմ, որ ԵՄ անդամ երկրները կհետևեն նրա օրինակին». Եվրախորհրդարանի փոխնախագահ«Թվում է` նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես մեծ հույս ունեմ, որ ԵՄ անդամ երկրները, որոնք մինչ այս դա չեն արել, կհետևեն օրինակին: Եկեք չմոռանանք հայ ժողովրդի տառապանքները»,-գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:
11:22 • 24.04.21«Հաճախ երթի մասնակիցներին մերկացրել են և ստիպել կիզիչ արևի տակ քայլել մինչև որ մահանան»․ Greek City Times-ի անդրադարձը Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբՀունական Greek City Times պարբերականն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ապրիլի 24-ն այն օրն է, երբ աշխարհը ոգեկոչում է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։
11:20 • 24.04.21Շատ հավանական եմ համարում, որ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը. Էդմոն ՄարուքյանՊատգամավորը նշեց, որ եթե Բայդենն օգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի, որ ԱՄՆ-ն ամբողջության ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
11:18 • 24.04.21Պետք է ամբողջ աշխարհը մեր պատմությունն ընդունի․ եթե Ցեղասպանությունն ընդունած լինեին, գուցե հաջորդող ցեղասպանությունները տեղի չունենային. ԱՄՆ հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենՄի քանի ամիս է, ինչ նախագահ Ջո Բայդենը նախագահ է, և խոսվում է այն մասին, որ նա՝ որպես նախագահ, հնարավոր է՝ կիրառի «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես սենատոր եղած․․․
11:08 • 24.04.21Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին ու ապրում մեր կյանքում. Լիբանանի նախագահի ներկայացուցիչ (տեսանյութ)Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին ու ապրում մեր կյանքում, այսօր և մեր ապագայում: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց․․․
11:08 • 24.04.21«Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը». իսպանացի սենատորի ուղերձը Ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվԻսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հետագայում խուսափելու նման երևույթների կրկնումից: Սենատորը նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:
11:04 • 24.04.21«Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը». Բունդեսթագի փոխնախագահԳերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում:
11:01 • 24.04.21«Հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, կորցրեց մտավոր վերնախավի մեծ մասը». Միխայիլ Գալուստյանի գրառումը Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբՌուսաստանաբնակ հայ կատակերգու դերասան Միխայիլ Գալուստյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում է կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
10:46 • 24.04.21«Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ ՄարտիրոսյանՌուսաստանաբնակ հայ կատակերգու դերասան Գարիկ Մարտիրոսյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում է կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
10:43 • 24.04.21Մյանմարի ԶՈՒ ղեկավարը ռազմական հեղաշրջումից ի վեր իր առաջին արտասահմանյան այց կկատարիՄյանմարի զինված ուժերի ղեկավարը պատրաստվում է հանդիպել միջազգային առաջնորդների հետ, ինչը կլինի նրա առաջին օտարերկրյա այցը՝ Մյանմարի ռազմական հեղաշրջումից հետո, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ գեներալ Մին Աունգ Խլայնուն շաբաթ օրը նախատեսում է մասնակցել...
10:28 • 24.04.21Սպառնալիքը, որ թվում էր՝ մարել է, կարող է կրկին բռնկվել. կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է․ Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ցեղասպանության մասին (տեսանյութ)Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սրտս հայի սրտի նման է բաբախում, այստեղ անցյալն արձագանքում է ներկային, հուշահամալիրը մեզ սովորեցնում․․․
10:26 • 24.04.21«Ժամանակն է, որ Դուք և Ձեր կառավարությունը ընդունեք մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործությունը». շվեդ քաղաքական գործիչը կառավարությանը կոչ է արել ճանաչել ՑեղասպանությունըՇվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն և դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ:
10:26 • 24.04.21Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Թուրքիային ցույց տա՝ իր դիրքորոշումն անընդունելի է՝ պատմական, բարոյական և իրավական առումներով. Ջոն ԻնյարիտուԻսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հուսով է, որ Իսպանիան պետության մակարդակով հնարավորինս շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կարևորում է միջազգային հանրության կողմից ճանաչումը՝ ցույց տալու Թուրքիային
10:12 • 24.04.21«Երևանում 10 000 մարդ մասնակցել է ջահերով երթին` ոգեկոչելու օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը»․ Al Arabiya-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը«Ուրբաթ Հայաստանի մայրաքաղաքում շուրջ 10 հազար մարդ մասնակցել է ջահերով երթի՝ ոգեկոչելու ավելի քան մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը», - գրված է լրատվականում։
