Իրադարձային
-ից
-ը
19:55 • 27.04.20Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար (22.3 մլն դրամ). AntiFake.am (լուսանկար)2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Առաջին եռամսյակի ընթացքում վճարված պարգևավճարի ընդհանուր գումարը կազմել է 22.292.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 46.000 ԱՄՆ դոլարին։
19:40 • 27.04.20Հնդկաստանի գյուղերից մեկում 10 000 անձրևանոց է բաժանվել բնակիչներին՝ սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համարՆպատակն այն է, որ մարդիկ միմյանց կողքին կանգնեն բաց անձրևանոցներով՝ պահպանելու համար առնվազն մեկ մետր անհրաժեշտ հեռավորությունը:
18:55 • 27.04.20Բողոքի ակցիա կատարող երգահանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին. ՈստիկանությունՄիքայել Մարգարյանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին:
18:36 • 27.04.20Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքներըԿոմիտեից հայտնում են, որ այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
18:14 • 27.04.20Չարենցավանի 6-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվելԱյրվել է տան գույքը՝ ամբողջությամբ, մուտքում մոտ 2 խմ կենցաղային իրեր և կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին:
18:09 • 27.04.20Մարտի 31-ից մինչ օրս Արտաշատ ԲԿ-ում կորոնավիրուսից ապաքինվել և դուրս է գրվել 106 պացիենտՊացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:
18:01 • 27.04.20Հրդեհ` Աբելյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում. տուժածներ չկանՀրդեհի հետևանքով վնասվել են պլաստմասսայե ջրատար խողովակներ, ինչի հետևանքով ջրալցվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկը. ջրալցումը դադարեցվել է տեղի ուժերով:
17:57 • 27.04.20Կրակային պատրաստության գործնական պարապմունք ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումումՈւսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ:
17:55 • 27.04.20Սև ծովում հայտնաբերել են 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը (լուսանկարներ, տեսանյութ)«Սև ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը, որը 1941 թվականի նոյեմբերի 7-ին կործանվել էր գերմանական օդուժի ռմբակոծության հետևանքով։ Ծովի ափից 15 ծովային մղոն (27,78 կիլոմետր) հեռավորության վրա և 1500 մետր խորության վրա գտնվող օբյեկտի ուսումնասիրության համար հայրենական...
17:51 • 27.04.20Լրագրողի աշխատանքը կարող է իր մեջ պարունակել քննադատություն իշխանության հասցեին, բայց դա հիմք չէ, որպեսզի լայնածավալ արշավ սկսվի հեռուստաընկերության դեմ. «Մեդիա պաշտպանը»՝ 5-րդ ալիքի դեմ արշավի մասինԸստ մշտադիտարկման արդյունքների` հասարաքաղաքական ներկայացուցիչները պնդում են, որ հեռուստաընկերության դեմ արշավը վերահսկվում է իշխանությունների կողմից։
17:30 • 27.04.20Սողանք՝ Շահումյան համայնքում. հողախառն զանգվածը սահել է 25 մ և ամբողջովին փակել փողոցըԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
17:24 • 27.04.20Սողանք՝ Դարպաս գյուղում. վնասվել են ճանապարհի հենապատերըԱպրիլի 27-ին՝ ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող …
17:23 • 27.04.20Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 496-իՀաղորդվում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 149-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 6 դեպք:
17:18 • 27.04.20Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին«Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի աշխատանքը ես այսօր գնահատում եմ հերթական անգամ արդյունավետ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա մեր …
17:08 • 27.04.20Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող երգահանին (տեսանյութ)Այս պահին Մարգարյանը փորձում էր մոտենալ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին և բարձրաձայնել իր խնդիրը, երբ ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին նրան և վերցրեցին հեռախոսը։
