Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 496-ի

17:23 • 27.04.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 496-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Հաղորդվում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 149-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 6 դեպք:

Վրաստանում կարանտինային գոտիներում է գտնվում 4833 մարդ, 571 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 013 842 է, մահացել է 207 900 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: