Սողանք՝ Շահումյան համայնքում. հողախառն զանգվածը սահել է 25 մ և ամբողջովին փակել փողոցը

17:30 • 27.04.20

Ապրիլի 27-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի ձախակողմյան սարալանջից մոտ 200 խմ հողախառն զանգված պոկվել և մոտ 25 մ սահելով մոտեցել է փողոցի աջակողմյան հենապատին՝ ամբողջովին փակելով փողոցը. տանը վտանգ է սպառնում։ Առկա է ևս մոտ 200 խմ հողախառն զանգվածի տեղաշարժի վտանգ։

Փրկարարների օգնության կարիքը չի եղել: