Սողանք՝ Դարպաս գյուղում. վնասվել են ճանապարհի հենապատերը

17:24 • 27.04.20

Ապրիլի 27-ին՝ ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող երկրորդային փողոցում տեղի է ունեցել սողանք։

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դարպաս գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի վերջնամասում առատ տեղումների հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլուզում. վնասվել են ճանապարհի հենապատերը (մոտ 30 մ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը։