Կրակային պատրաստության գործնական պարապմունք ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում

17:57 • 27.04.20

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ: