Հրդեհ` Աբելյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում. տուժածներ չկան

18:01 • 27.04.20

Ապրիլի 27-ին, ժամը 14:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 9 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի լոգարանում (6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 15:13-ին: Այրվել է լոգարանի կախովի առաստաղը և գույքը՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով վնասվել են պլաստմասսայե ջրատար խողովակներ, ինչի հետևանքով ջրալցվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկը. ջրալցումը դադարեցվել է տեղի ուժեր։