Իրադարձային
-ից
-ը
04:41 • 22.02.20Մեքսիկայի բանտերից մեկում վիճաբանությունը վերածվել է մասսայական ծեծկռտուքի. կա 2 զոհ և շուրջ 25 վիրավորՆշվում է նաև, որ ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, մյուս բանտարկյալները բժշկական օգնություն ստացել են տեղում:
04:22 • 22.02.20Կանադայում չարագործը փորձել է հիդրոինքնաթիռ գողանալ, սակայն վթարի է ենթարկվել` հարվածելով մեկ այլ ինքնաթիռիՆրան հաջողվել է միացնել շարժիչն ու օդ բարձրանալ, սակայն մանևրի ժամանակ նա չի հաշվարկել տարածությունը և հարվածել է կայանված մեկ այլ ինքնաթիռի:
03:44 • 22.02.20Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան առաջին դեպքըՆշվում է, որ մահացածը 78 տարեկան տղամարդ է, որը հոսպիտալացվել էր Վենետոյի շրջանում: Նրա հետ միասին հիվանդանոց է տեղափոխվել նաև վերջինիս 67-ամյա կինը` բարձր ջերմությամբ:
03:05 • 22.02.20Թաիլանդում հղի շունը պայքարի է բռնվել կոբրայի հետ և կյանքի գնով պաշտպանել ընտանիքինՆոնգ Հորմ անունով շունը, որն օրեր անց պետք է տասնյակ ձագուկներ ունենար, տան դիմաց նկատել է կոբրային և փակել նրա ճանապարհը:
02:22 • 22.02.20Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել էԱղջնակը վարակվել էր տատիկից և մոտ 10 օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց: Երեխան դեռ որոշ ժամանակ կլինի բժիշկների հսկողության ներքո:
01:23 • 22.02.20Կորոնավիրուսի հետ կապված Իրանում ՀՀ դեսպանատունն Իրանի տարածքում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապ հաստատել դեսպանատան հետՆերկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:
00:30 • 22.02.20Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է. Shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
00:15 • 22.02.20Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սիրիահայ ընտանիքների երեխաների հետՆորին Սրբությունը ցավով անդրադարձավ այն իրադարձություններին, որոնց հետևանքով խաթարվում է Սիրիայում բնակվող հայորդիների բնականոն կյանքի ընթացքը և պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման:
23:43 • 21.02.20Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններինԶրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց մանկապարտեզներում տիրող իրավիճակի, մանուկների կացության և դաստիարակության ընթացքի մասին։
23:19 • 21.02.20Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի հսկողության տակ է. Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Հ. Մելիք-Շահնազարյանի ահազանգին«Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դմել է քաղաքապետարան՝ իր սեփական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար»:
22:28 • 21.02.20Լուսաձոր համայնքի ղեկավարը ձևական աճուրդներով հող է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն. հարուցվել է քրգործ (տեսանյութ)Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել , որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։
22:20 • 21.02.20Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են. Հրանտ Մելիք-Շահնազարյանն ահազանգում է (լուսանկարներ)Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես մեղմ ասած շատ թերահավատ եմ։
22:20 • 21.02.20Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր նահանգներում. Իրանի առողջապահության նախարարությունՆերկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում:
21:58 • 21.02.20Ուկրաինական Ռադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին նախագիծը հետ է կանչվել, իսկ ճանաչման մասին նախագիծը սպասում է քննարկմանՆախագիծը, որը ներկայացրել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովը, դեռ սպասում է հանձնաժողովի դիտարկմանը:
21:52 • 21.02.20Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցըՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ իրենք դիմել են Ryanair ընկերությանը՝ դեպքի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար:
