Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը

03:44 • 22.02.20

Իտալիայում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդ մարդու մահվան դեպք: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն և մի շարք այլ իտալական լրատվամիջոցներ:

Նշվում է, որ մահացածը 78 տարեկան տղամարդ է, որը հոսպիտալացվել էր Վենետոյի շրջանում: Նրա հետ միասին հիվանդանոց է տեղափոխվել նաև վերջինիս 67-ամյա կինը` բարձր ջերմությամբ:

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: