Կանադայում չարագործը փորձել է հիդրոինքնաթիռ գողանալ, սակայն վթարի է ենթարկվել` հարվածելով մեկ այլ ինքնաթիռի

04:22 • 22.02.20

Կանադական Վանկուվեր քաղաքում չարագործը փորձել է Կոալ-Հարբոր նավահանգստից հիդրոինքնաթիռ գողանալ: Նրան հաջողվել է միացնել շարժիչն ու օդ բարձրանալ, սակայն մանևրի ժամանակ նա չի հաշվարկել տարածությունը և հարվածել է կայանված մեկ այլ ինքնաթիռի: Այս մասին հայտնում է Life.ru-ն` վկայակոչելով CTV-ին:

Չարագործի ծրագրերը խափանվել են, սակայն նա կարողացել է փախչել` թողնելով վթարված երկու ինքնաթիռ: Ոստիկանությունը փնտրում է տղամարդուն: Միջադեպի պատճառով հետաձգվել են տարածաշրջանային մի քանի չվերթներ: