Իրադարձային
-ից
-ը
12:21 • 06.02.20Ռուսաստանում բարձր արագությամբ ընթացող Toyota-ն «ցատկել» է հետիոտների խմբի վրա (տեսանյութ)Տեսագրության կադրերում երևում է, թե ինչպես է բարձր արագությամբ ընթացող սպիտակ ավտոմեքենան «ցատկում» անվտանգության գոտու վրայով և մխրճվում կանաչ լուսակրի տակով անցնող հետիոտների խմբի մեջ:
12:04 • 06.02.20«Երբ ինքնաթիռը մոտեցավ թռիչքուղուն, սկսեց ուղղակի ընկնել». Ստամբուլում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորը պատմել է տեղի ունեցածի մասին (լուսանկարներ)«Մենք վախենում էինք, բոլորս էինք վախենում, առաջին անգամ էր մեզ հետ նման բան լինում: Երբ ինքնաթիռը մոտեցավ թռիչքուղուն, սկսեց ուղղակի ընկնել: Այն ճոճվում էր...
12:04 • 06.02.20Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում. կասկածողները կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները. Նիկոլ Փաշինյան«Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ»:
12:03 • 06.02.20«Մենք լավն էինք սպասում հեղափոխությունից, բայց քանի գնում, վստահությունը կորցնում ենք»․ Առատաշեն գյուղի բնակիչները համայնքների խոշորացման դեմ բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում համայնքների խոշորացման ոորոշման դեմ։
12:02 • 06.02.20ՍԴ ճգնաժամը սուտ պատմություն է. ասեք մի ռեֆորմ, որ իշխանությունը ցանկացել է անել և ՍԴ-ն արգելափակել է, հեքիաթ է. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Այս իշխանությունն անդադար ինքն իր ոտքի վրա կրակելով է զբաղված:
11:58 • 06.02.20Տրդատ քահանա Օհանյանը ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմումԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը ազատվել է Վեհարանի Ընդհանուր բաժնում, ինչպես նաև Արագածոտնի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից:
11:43 • 06.02.20Մոսկվայում 11-ամյա աղջիկն ինքնագլորով հարվածել է վերելակում իր նկատմամբ սեռական ոտնձգության փորձ արած ոստիկանին և փախելԱղջիկը զբոսանքից հետո տուն է վերադարձել և վերելակ մտել անծանոթ տղամարդու հետ, որտեղ վերջինս հանել է վարտիքն ու սեռական ոտնձգության փորձ արել աշակերտուհու նկատմամբ:
11:37 • 06.02.20Չինաստանում նորածինը դարձել է կորոնավիրուսի ամենափոքր վարակակիրը. առայժմ հայտնի չէ՝ ինչպես է նա վարակվելԱղբյուրը մանրամասնում է, որ նախքան ծննդաբերելը, նորածնի մոր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Առայժմ հայտնի չէ՝ ինչ եղանակով է վարակը փոխանցվել փոքրիկին՝ արգանդում գտնվելու ժամանակ, թե ծննդաբերությունից հետո:
11:34 • 06.02.20ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ զորամիավորումՁնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:
11:33 • 06.02.20Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դիվանագետները Չավուշօղլուին շնորհավորել են ծննդյան առթիվ` կատարելով Happy Birthday to You երգը (տեսանյութ)Տեսանյութում երևում է, թե ինչպես են դիվանագետները ոտքի կանգնում, երգում, ապա հանձնում իրենց նվերը:
11:29 • 06.02.20Սա մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվելու մասինՎիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար 5000 դոլար կաշառք վերցնել և վարչապետին միջնորդություն ներկայացնել` այդ անձին կոչում շնորհելու նպատակով...
11:12 • 06.02.20Փետրվարի 5-ին Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը 2014թ. սեպտեմբերին ազատվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկից. ԱՆ քրեակատարողական ծառայության պարզաբանումըՀրապարակման մեջ նշված քաղաքացի Արմեն Մ․-ն դատապարտված է եղել 2012թ. և դեռևս 2014թ. սեպտեմբեր ամսին ազատվել «Սևան» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի լրիվ կրումով։
11:03 • 06.02.20Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվել է ծառայողական քննություն. զորամասի հրամանատարն ու տեղակալները ենթարկվել են կարգապահական տույժի, որոշները՝ պաշտոնի իջեցմանՀավելենք նաև, որ հետաքննությունը շարունակվում է և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:
11:03 • 06.02.20«Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագիծըՕրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և այլ նախագծեր են։
11:01 • 06.02.20ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքՀՀ-ից բացակայող անձի անունից կազմել է վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր` թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ...
