Իրադարձային
-ից
-ը
01:42 • 11.06.19Բարի Ալիբասովի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել. ԶԼՄ-ներԸստ աղբյուրի՝ Ալիբասովի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկներին հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը: Վիրահատության անհրաժեշտություն չի առաջացել:
00:49 • 11.06.19Կանադայում կարգելվի պլաստիկե ափսեների և տոպրակների արտադրությունըԸստ աղբյուրի՝ դեռ հստակ չէ իրերի ամբողջական ցանկը, որոնց արտադրությունն արգելվելու է Կանադայում: Սակայն նշվում է, որ խոսքը պլաստիկե
00:26 • 11.06.19Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի փոխարեն բեռնատարների և ավտոբուսների համար գործում են այլընտրանքային ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
23:44 • 10.06.19Արցախի Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանիԱհազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:
23:37 • 10.06.19Նյու Դելիում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել հունիսի համարՀնդկաստանի Նյու Դելի ազգային մայրաքաղաքային շրջանում երկուշաբթի ջերմաչափի ցուցիչը հասել է 48 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի՝ ռեկորդ սահմանելով հունիսի համար:
22:49 • 10.06.19Նյու Յորքում ուղղաթիռը երկնաքերի է բախվել (տեսանյութ)Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Յորք քաղաքի Մանհեթեն շրջանի Յոթերորդ պողոտայում:
22:16 • 10.06.19Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը շատ հավանական է, նա պատասխանատվության կենթարկվի․ Հակոբ Կարապետյանը՝ 46 համարի երթուղայինում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով:
22:08 • 10.06.19Համացանցում է հայտնվել Սոչիում 2 զբոսաշրջային ավտոբուսների բախումը պատկերող տեսանյութըՀրապարակվել է Սոչիում երկու զբոսաշրջային ավտոբուսների բախումը պատկերող տեսանյութը, ինչի հետևանքով 26 մարդ մարմնական վնասվածներ էր ստացել:
21:53 • 10.06.19Ամերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «էլֆին» (տեսանյութ)ԱՄՆ բնակչուհի Վիվիան Գոմեսն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վերջույթներով արտասովոր արարածը զբոսնում ավտոմեքենայի կողքով:
21:26 • 10.06.19Գեղարքունիքում բախվել են Toyota Corolla-ն ու ВАЗ 2109-ը, վարորդներից մեկը տեղում մահացել է. Shamshyan.comՀունիսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
20:02 • 10.06.19Մոսկվայում տակնուվրա են արել Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրությունըԿիրակի գիշեր լույս երկուշաբթի անհայտ անձը ներխուժել և տակնուվրա է արել ռուսական «Սնոբ» լրատվական պարբերականի խմբագրությունը, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը:
19:37 • 10.06.19Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
18:56 • 10.06.19Ոստիկանը վնասազերծել է որսորդական հրացանով երևանյան բանկերից մեկը մտած քաղաքացունՀունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
18:38 • 10.06.19«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է 57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգվածների իրացումըԱնհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ:
18:31 • 10.06.19Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնիցՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
