Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արման Կիրակոսյանին հետ կանչել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Հիշեցնենք նաև, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան:










