Կանադայում կարգելվի պլաստիկե ափսեների և տոպրակների արտադրությունը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ 2021 թվականից երկրի ողջ տարածքում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերի, այդ թվում՝ տոպրակների և սպասքի արտադրությունը, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է CBC-ն:
Ըստ աղբյուրի՝ դեռ հստակ չէ իրերի ամբողջական ցանկը, որոնց արտադրությունն արգելվելու է Կանադայում: Սակայն նշվում է, որ խոսքը պլաստիկե ափսեների, բաժակների, սեղանի այլ պարագաների մասին է, որոնք կիրառվում են հանրային ճաշարաններում:
Տրուդոն նշել է նաև, որ պատասխանատվության են ենթարկվելու պլաստիկե թափոնների վերամշակումից պլաստիկե իրեր արտադրող ընկերությունները:










