Ամերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «էլֆին» (տեսանյութ)

21:53 • 10.06.19

ԱՄՆ բնակչուհի Վիվիան Գոմեսն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վերջույթներով արտասովոր արարածը զբոսնում ավտոմեքենայի կողքով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ամերիկուհին գրել է, որ նախ իր տան դռնից եկող ստվեր է նկատել, այնուհետև տեսել է տեսագրված արարածին: «Ինչ-որ մեկը նույնպես տեսե՞լ է այն իրենց տեսագրություններում: Մյուս երկու տեսախցիկներով այն ինչ-ինչ պատճառով չի երևում», - գրել է ամերիկուհին՝ կից հրապարակելով տեսանյութը:

Հրապարակումից հետո տեսանյութը մեծ տարածում է գտել Facebook-ում՝ տարածվելով նաև այլ սոցցանցեր:  

Օգտատերերից շատերը նմանություն են նկատել տեսագրված արարածի և Հարի Փոթերի մասին ֆիլմից հայտնի Դոբբի էլֆի միջև: