Արցախի Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի

23:44 • 10.06.19

Հունիսի 10-ին՝ ժամը 13:49-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում՝ Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ,  2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:

Պատահարի մանրամասները ճշտվում են: